|
Հյուրանոց
Գետափ հյուրանոցային համալիրը իր հյուրերին առաջարկում է սպասարկման բարձր որակ, ինչն ապահովվում է սպասարկող անձնակազմի բարձր մասնագիտացմամբ: Մատչելի գները, հանգստի և զվարճանքի համար ստեղծված լայն հնարավորությունները այստեղ են բերում հյուրեր ինչպես ամբողջ Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Ծառայությունների ամբողջությունը, որն ապահովում է մեր հյուրերի ցանկացած պահանջների լիովին բավարարումը, «Գետափ» հյուրանոցը դարձնում է Դիլիջանում էկոնոմ դասի ամենահայտնի և մատչելի հյուրանոցային համալիրներից մեկը: Մենք կարող ենք առաջարկել ցանկացած ճաշակի և գրպանի համապատասխանող հարմարավետ կոտեջներ: Ապահովվում է գիշերակացի և հանգստի կազմակերպում: Հյուրանոցային համալիրը ունի հինգ երկու հարկանոց կոտեջներ՝ տասնմեկ հյուրանոցային համարներով: Բոլոր համարները ապահովված են տաք և սառը ջրով և համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: Որոշ համարներում… առկա է բուխարի:
|



















